Uեյրան Ohանյանին մեղшդրանք է առաջшդրվել

Նախկին նախարարը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։

Պարբերականի տեղեկություններով` նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահմանադրական կարգը տապալելը):

ՀՔԾ-ից, սակայն, այս տեղեկությունը չեն մեկնաբանել:

Սեյրան Օհանյանն էլ ասել է, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս:

«Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասել է նախկին նախարարը:

Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։

Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/armenia/20190110/16674549/armenia-seyran-ohanyan.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*