Տղամшրդի՛կ, եթե gանկանում եք, nր ձեր դuտերը uիրեն, uիրեք ձեր կնnջը. Հիշեք այu պարզ ճշմարտnւթյունը


Տղամարդիկ, եթե ցանկանում եք, որ ձեր դստերը սիրեն, սիրեք ձեր կնոջը. Հիշե՛ք այս պարզ ճշմարտությունը

Բոլոր աղջիկ ունեցող հայրերին: Այն միտքը, որ ձեր փոքրիկ աղջնակի կյանքում կա ինչ-որ տղա, պետք է որ ձեզ խելագարության հասցնի: Սովորաբար այդ ապրումներն ունենում են նաև մայրերը:

Այդ փոքրիկ, ընդամենը 3,5կգ կշռող արքայադստերը, որին  7 տարի առաջ բերեցիք տուն, մի քանի տարուց կսիրահարվի, իսկ մի փոքր ուշ արդեն կունենա կողակից: Սարսափելի է, այնպես չէ՞:

 Սակայն լավ նորությունը կայանում է նրանում, որ դուք հնարավորություն ունեք ցույց տալու նրան, թե նա տղամարդու կողմից ինչի է արժանի: 

Ամուսնական հարաբերություններն, ինչ խոսք, բարդ են, որին մի օր կսովորի ձեր դուստրը: Նրանք մարտահրավեր են նետում բոլոր մարդկանց՝ ներառյալ բոլոր բարեսիրտ և բարյացակամ անձանց:

Լավագույնը (և, հավանաբար, ամենադժվարը), որ կարող եք անել ձեր դստեր համար, դա ցույց տալն է, թե ինչպես պետք է վերաբերվել կնոջը:

Դուք պետք է սիրեք ձեր կնոջը, եթե ցանկանում եք, որ սիրեն ձեր դստերը:

Պատանի աղջիկները տպավորվող են, և, ցավոք, ֆիլմերից, հեռուստատեսային շոուներից, ամսագրերից, սոցիալական ցանցերից և իրենց ընկերներից են իմանում, թե ինչպիսին է լինում սերը, կամ էլ ցույց են տալիս, թե իբր գիտեն՝ ինչ տեսք ունի այն:

Ավելի հավանական է, սակայն, որ նա, ում առաջինը կհանդիպի, շատ հեռու  կլինի «իսկական» և «ճշմարիտ» սիրուց:
Դուք և միայն դուք կարող եք պայքարել դրա դեմ՝ լավ վերաբերվելով ձեր կնոջը և ուժգին սիրելով նրան:

Ամեն ինչ սկսվում է տանից, ավելի կոնկրետ ձեր կնոջից: Այսօր և հավիտյան հարգեք ձեր կնոջը: Բռնեք նրա ձեռքը և համբուրեք այն ամեն հարմար առիթով: Ինքնավստահություն հաղորդեք նրան: Գովեք նրա արարքները:
Խրախուսեք ու կարեկցեք նրան, երբ դրա կարիքը կունենա: Ասեք, որ գեղեցիկ է նա ինչպես արտաքնապես, այնպես էլ ներաշխարհով:

Ձեր դուստրը ամենից շատ իր մորն է սիրում: Նա դրանից կոգևորվի: Մոր և դստեր միջև կապն այնքան ուժեղ է, կարծես ապրում են զուգահեռ կյանքով:

Ձեր և ձեր կնոջ հարաբերություններն ավելին են, քան միայն ձեր երկուսինը:

Լավագույն նվերը, որ կարող է հայրը տալ դստերը, դա մոր հանդեպ սերն է:

Համաձա՞յն եք սրա հետ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*