Քիչ առшջ ՑՆՑՈՂ հայտարшրություն. Մհեր Ենոքյшնի կինը համացшնցում այնպիսի բան է шսել, որ հենց հիմա իրար է խшռնել բոլորին.. պարզվпւմ է իրականпւմ……Տարшծեք թող բոլпրը տեսնեն

23 տարի առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրվող ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կնոջ՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ անձամբ ինքը, Մ. Ենոքյանը և վերջինիս մայրը որևէ գործընթացից տեղեկատվություն չունեն։

«Մեղադրանքներ են հնչում ներման հանձնաժողովի վրա հնարավոր ճնշումների հետ կապված, սակայն միայն այն հանգամանքը, որ ես Պետական վերահսկողական ծառայությունում զբաղեցնում եմ ժամանակավոր պաշտոն, կարծում եմ՝ իր մեջ հանցակազմ չի պարունակում։ Ծիծաղելի է այն, որ իբրև ազդեցություն ու ճնշում եմ բանեցրել, ես մինչև օրս չգիտեմ գործի ելքի մասին, նույնիսկ չգիտեմ, թե որ օրն է քննարկումը եղել։ Ուղղակի դեկտեմբերի 28-ին Ֆեյսբուքով ինձ ուղարկեցին պարոն Միքայել Աղաջանովի գրառումը, որից մենք սկսեցինք ենթադրել, որ ինչ-որ բան քննարկվել է»,- ասաց Զարուհի Մեջլումյանը։

Նրա պատմելով, գրառմանը ծանոթանալուց հետո, իրեն զանգահարել է լրագրող Ջուլիետա Ամիրխանյանը, ով 22 տարի շարունակ լուսաբանել է Մհեր Ենքոյանի գործը և ասել, որ հրաժարվել է գումարի դիմաց Մհեր Ենոքյանին սևացնող հաղորդում պատրաստել։

«Ջ. Ստեփանյանը համոզված  է, որ ամբողջ մեղքը բարդում են Մհեր Ենոքյանի վրա։ Նրանից հետաքրքրվեցի, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել Մհերի դեմ նոր հաղորդում նկարահանել, նա էլ ասաց, որ ամեն ինչ մեկնաբանել են այսպես՝ հնարավոր է՝ շուտով Մհեր Ենոքյանին ազատ արձակեն։ Ահա այն ամբողջ խոսակցությունները, որոնք մեզ կցկտուր հասել են»,- նշեց Զ. Մեջլումյանը։

Ըստ նրա, ներման հանձնաժողովից ապօրինաբար տեղեկատվության արտահոսք է եղել, խախտվել է գաղտնիության ռեժիմը, և ներման մասին օրենքի համաձայն՝ տուժող կողմը չպետք է մասնակցի և տեղեկացված լինի այդ գործընթացից։

«Ուստի գաղտնիության ռեժիմի խախտման պարագայում, հնարավոր է՝ հանձնաժողովի որոշ անդամներ, որոնք նախկին իշխանության ներկայացուցիչներ են եղել, ունեցել են սերտ կապեր, և տեղեկատվության արտահոսք է եղել։ Փոխարենն այդ քննարկումներից եմ եզրակացրել, որ ինչ-որ բան քննարկվել է և հնարավոր է՝ դրական եզրակացություն է տրվել։

Մենք խիստ վրդովված ենք ներման հանձնաժողովում ընթացակարգի այս խախտման հետ կապված, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր ճակատագրում։ Սա մի ողբերգություն է, որի մեջ երկու ընտանիքները միասին են, հնարավոր է՝ տարբեր կողմերում, բայց մենք երկուսս էլ նույն ողբերգության կրողն ենք»,- շեշտեց Մ. Ենոքյանի կինը։

Նա նաև ընդգծեց, որ ցավում է Իոսիֆ Աղաջանովի համար, սակայն չի հավատում նրա ընտանիքին, քանի որ «ուղն ու ծուծով ծանոթ է Մհեր Ենոքյանի քրեական գործին», որը վերընթերցել է մոտ 80 անգամ։

«23 տարի անց Ֆեյսբուքում կազմակերպվել է նոր դատավարություն, իհարկե, չհրավիրելով մեղադրվող կողմին և այս անգամ արդեն դատապարտում են ընտանիքներով։ Չգիտեի, որ Ֆեյսբուքով քրեական դատավարության նոր նորմեր են սահմանվել և մարդկանց արդեն դատապարտում են ամուսնական զույգերով և մարդկանց սահմանադրական իրավունքներն առոչինչ են։

Համարում եմ, որ սա հակահեղափոխական խրախճանք է։ Ի վերջո, մենք փորձելո՞ւ ենք գնալ իրավական ճանապարհով, թե՞ հետընթաց ենք ապրելու։ Անգամ, եթե 100 ապացույց լիներ, որ Մհեր Ենոքյանը մեղավոր է, միևնույն է՝ նա ունի բոլոր սահմանադրական իրավունքները, ինչ ունեն մյուս ցմահ դատապարտյալները։ Այնպիսի տպավորություն է, որ սա դարի հանցագործությունն է, որ միակ տուժողը եղել է պատվարժան Աղաջանովների ընտանիքը, իսկապես չեմ հասկանում՝ սա օգտագործվում է քաղաքական նպատակով, այս ողբերգությունն օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Սրանից իսկապես կախված է ճակատագիր»,- նշեց Զարոհի Մեջլումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Աղբյուր՝https://miasinpast.info/?p=6255

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*