Եթե Մшնվելը միանար Նիկпլենց` կշարունшկեր մնալ և՛ հերпս Գեներшլ, և՛ ազնիվ հшրստացած մшրդ. Մենուա Հարпւթյունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեներալ Մանվելը իր զինվորական և ֆինանսական կարիերան սկսել է Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում և այդ ժամանակ արդեն բանակի առանցքային դեմքերից և Հայաստանի ամենահարուստ մարդկանցից էր…

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ժամանակ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը Ազատության հրապարակում հերոսացնում էին Մանվելին և ժողովրդին կոչ անում վանկարկել Մանվե ՜լ, Մանվե ՜լ՝ խնդրելով Մանվելին գալ և միանալ իրենց՝ իշխանությունը բռնազավթելու գործողություններին, և եթե այն ժամանակ Մանվելը միանար Նիկոլենց, այսօր նրա տնից տուշոնկաներ չէին գտնի, իսկ Մանվելն էլ Նիկոլենց համար կշարունակեր մնալ և ՛ հերոս Գեներալ, և ՛ ազնիվ հարստացած մարդ, ինչպես այսօր Լևոնի ժամանակ շատ հարստացած մարդկանց չեն հարցնում, թե դրանք ինչպե՞ս են հարստացել…

Մի խոսքով` մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛ խաբեք, չնայած, արդեն խաբել պրծել եք…

Ի դեպ՝ ՄանվելիԱրցախյան հերոսամարտում ունեցած մեծագույն ծառայությունների մասին ժամանակին խոսել է Սպարապետ Վազգենը»:

Նյութի աղբյուրը http://yelaket.am/?p=47161&l=am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*