Վերջшպես գտш բիսկվիթի այն բաղադրատпմսը, որ այդքան ժամшնակ փնտրում էի. բшրձր, փափուկ և այնքшն նրբահամ, որ քիչ է մնпւմ հենց шյդպես пւտես

Ո՞վ անտարբեր կմնա  եթերային ու  ախորժելի բիսկվիթի նկատմամբ, բնականաբար ոչ ոք: Եվ եթե այն պատվում է սերւոցքային կրեմով,  ապա ստացվում է անմահական թխվածք: Բիսկվիթ պատրաստելու բաղադրատոմսեր շատ կան, սակայն այս մեկը հիանալի է, ստացվում է փափուկ, եթերային խմոր,  որը հիանալի տարբերակ է տոնական տորթեր պատրաստելու համար: Ի դեպ այս բաղադրատոմսով կարելի է պատրաստել նաև ռուլետներ և պիրոգներ: Ահա թե ինչպես է պատրաստվում այս հրաշքը: Պատրաստելիս պետք է պահպանել  բաղարիչների  ճիշտ հարաբերակցությունը:

Բաղադրիչներ

6 ձու

1 բաժակ շաքարավազ

1 բաժակ ալյուր

1 պտղունց սոդա կամ 0,5 թ. գալ փխրեցուցիչ:


Պատրաստման եղանակը

Նախքան ձվերը հարելը, պահել դրանք սառնարանում 10-15 րոպե, դրանք պետք է լավ սառած լինեն:  Ձվերը հարել  բարձր արագության տակ, երբ ձվային զանգվածի ծավալը ավելանա 4-5 անգամ,  քիչ-քիչ բաժիններով ավելացնել շաքարավազը:  Լավ հարել և հարիչն անջատել: Ավելացնել մաղած  ալյուրը  և խառնել գդալի, ցանկալի է փայտե, օգնությամբ, ավելացնել սոդան կամ փխրեցուցիչը:

Տապակի վրա յուղաթուղթ փռել, վրան  ալյուր ցանել և լցնել  խմորը:  Ջեռոցը տաքացնել և  թխել 180 աստիճանի տակ 45 րոպե: Եթե նկատում եք, որ  եզրերը կարմրել են, իսկ կենտոնական մասը դեռ թույլ է, ջերմաստիճանը մի փոքր բարձրացրեք:

Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չի կարելի բացել, բիսկվիթը կնստի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*