Ոսպпվ կпտլետը ավելի շատ եմ պшտրաստում, քան մսով կпտլետը, չէի էլ պատկերացնпւմ, որ կարող է այսքшն հшմեղ լինել.

Ոսպը համարվում է դիետիկ մթերք, այդ իսկ պատճառով  այն  հատկապես  բարձր են գնահատում  առողջ ապրելակերպի կողմնակիցները; Ոսպը  գրեթե չի պարունակում ճարպեր, դրա փոխարեն այն հարուստ է սպիտակուցներով  և ածխաջրերով:

Ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և  դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները,  ձուն, այլ հատիկավորներ:

Բաղադրիչներ

1 բաժակ կանաչ ոսպ

1 հատ մեծ չափի գազար

Յուղ տապակելու համար

Աղ, պղպեղ, ըստ ճաշակի

Կարմիր պղպեղ, քարի,  չորացրած նեխուր ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ոսպը թրջել ողջ գիշեր

Գազարը անցակցնել խոշոր քերիչով

Ոսպը քամել  և լցնել գազարի վրա:

Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով:

Ստացված զանգվածից  կոտլետներ պատրաստել  և տապակել երկու կողմից:

Ոսպով  կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*