Համեղшգույն կարտոֆիլ՝ լցոնվшծ մսпվ. քեզ պետք կլինի ընդшմենը 300 գ. ֆшրշ և…

EnterTrain-ը ներկայացնում է մսով լցոնված կարտոֆիլի բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • 1 կգ կարտոֆիլ
  • 300 գ. մսի ֆարշ
  • 2 գլուխ սոխ
  • 100 գ. գազար
  • 1 ճ. գ. տոմատի մածուկ
  • 1 պճեղ սխտոր
  • 5 ճ. գ. բուսական յուղ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝
1. Մոտավորապես նույն չափի կարտոֆիլներ պատրաստիր: Մեջտեղի մասը հանիր: Կարտոֆիլների ներքևի մասերը մի քիչ կտրիր, որ ուղիղ մնան:

2. Ֆարշին ավելացրու աղ, պղպեղ, սխտոր և սոխ՝ բլենդերով մանրացված կամ մանր կտրտած, կարտոֆիլները լցոնիր ֆարշով:

3. Կիպ դիր թավայի մեջ և վրան աղաջուր լցրու կեսի չափով: Եփիր մինչև կարտոֆիլը կիսապատրաստ լինի:

4. Այդ ընթացքում սոուսի համար սոխը և գազարը մի քիչ տապակիր բուսական յուղով, վերջում տոմատի մածուկ ավելացրու, մի քիչ ջուր և աղ: Կարտոֆիլին ավելացրու սոուսը և խաշիր մինչև լրիվ պատրաստ լինի:

5. Ահա և վերջ: Պատրաստ է:

6. Ցանկության դեպքում վերջում կարտոֆիլների վրա կարելի է դեղին պանիր լցնել: Մատուցել կարելի է թթվասերով և կտրտած կանաչիով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*