«Ոչ пք шրժանի չէ քո արցпւնքներին, իսկ նրանք, ովքեր шրժանի են, երբեք քեզ չեն ստիպի արտшսվել». Գարսիա Մшրկեսի խпրիմաստ մտքերը


Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում, ծնողներն են Գաբրիել Էլիջիո Գարսիան ու Լուիզա Սանտյագա Մարկեսը:

Գարսիա Մարկեսի ծնվելուց հետո հայրը սկսում է դեղագործությամբ զբաղվել: 1929թ. հունվարին ծնողները տեղափոխվում են Սյուքր, իսկ փոքրիկ տղան մնում է Արակատակայում` մորական տատի` դոնյա Տրանքուիլինա Իգուարանի և պապի` գնդապետ Կոլոնել Նիկոլաս Ռիկարդո Մարկեսի մոտ: Ինը տարեկան էր, երբ մահացավ պապը, ինչից հետո տեղափոխվեց ծնողների մոտ` Սյուքր, ուր հայրը դեղատան սեփականատեր էր:

Եվ այսպես, կարդացեք և հաճույք ստացեք Գարսիա Մարկեսի յուրաքանչյուր արտահայտության հատընտիրությունից և իմաստությունից…

1. Ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ այն բանի համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ։

2. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, երբեք քեզ չեն ստիպի արտասվել։

3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:

4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը։

5. Մարդուն կարոտելու վատագույն տարբերակը նրա հետ լինելն ու հասկանալն է, որ նա երբեք քոնը չի լինի:

6. Երբեք մի դադարիր ժպտալ, նույնիսկ եթե տխուր ես, ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին։

7. Հնարավոր է այս աշխարհում դու ընդամենը մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու՝ մի ամբողջ աշխարհ ես։

8. Մի ծախսիր ժամանակդ մի մարդու վրա, որը չի ձգտում այն անցկացնել քեզ հետ։

9. Հնարավոր է, որ Աստված ցանկանում է, որպեսզի մենք հանդիպենք ոչ ճիշտ մարդկանց մինչ այն, երբ կհանդիպենք այն միակ մարդուն։ Որպեսզի երբ դա պատահի՝ շնորհակալ լինենք։

10. Մի լացիր, որովհետև դա ավարտվել է։ Ժպտա, որովհետև դա եղել է։

Աղբյուր՝https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*