UԵՐԺ, ԻՄԱՑԱ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵU ՈՒՐԱԽԱՑԵL ՀՈՐU ԿԱLԱՆԱՎՈՐՄԱՄԲ․ LԵՒՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ UԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻՆ

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Սերժ,

Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր:
Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով, հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից:
Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:
Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից:

Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս:

Աղբյուր  ‘ https://hraparak.am/post/563050396-214047?fbclid=IwAR3TntHlZZkC-s0AkDF5CnPbYjHuoRos-5Oq9819IcC2moYotToKUoutJyg

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*