Նпր տվյшլներ. «Իմ քшյլ»-ը դшշինք — 70.23 %, ԲՀԿ- 8.30%, «Լпւսավոր Հայաստшնը»՝ 6.45%

ԿԸՀ-ն ամփոփում է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ժամը 03:15-ի դրությամբ մշակված 1078 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.23 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 385 654 ընտրող:

Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 24 056 ընտրող կամ ընտրողների 4.38%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 3696 ընտրող կամ 0.67%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 23 467 ընտրող կամ  4.27%

«Իմ քայլը» դաշինք- 385 654 ընտրող կամ  70.23 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 35 432 ընտրող, 6.45%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 2739 ընտրող, 0.50%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 1885 ընտրող, 0.34 %

«Մենք» դաշինք- 11 350 ընտրող, 2. 07%

«Օրինաց երկիր» կուսակցություն- 5675 ընտրող, 1.03%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 9631 ընտրող, 1.75 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 45 553 ընտրող, 8.30 %

Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Աղբյուր՝http://medianews.site

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*