Ես հրшժարվեցի քիմիшյի 5-րդ փпւլից, քшնզի որդпւս 7-ամյшկը բшց թпղնել չէի կարпղ. Անի Քпչարի հпւզիչ գրառпւմը

Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այժմ ես իրականում պետք է գտնվեի հիվանդանոցում, ևս մեկ ամիս պետք է ամեն օր լուսաբացին արթնանայի բուժքույրերի ձայնից և ասեղի ծակոցից (ամեն առավոտ արյուն են վերցնում), բայց ես հրաժարվեցի քիմիայի 5-րդ փուլից, քանիզի որդուս 7-ամյակը բաց թողնել չէի կարող:

Ասում են` Տերը մեր ուժերից վեր փորձություն չի տալիս, այո, իմ ուժերից վեր էր Դավիթիս տարեդարձին իր կողքին չլինելը, և Աստված ինձ ողորմաց ու նրա կողքին լինելու շնորհը տվեց:

Ես չգիտեմ, թե իմ շնորհը որքան կտևի, և որևէ մեկն այս կյանքում (առողջ, թե անառողջ) չգիտի, թե իր հետ հաջորդ րոպեին ինչ կպատահի, բայց այսօր ես երջանիկ եմ, որ որդուս կողքին եմ և մեկ վայրկյան անգամ չեմ տատանվում, քիմիայի մի կուրսը բաց թողնելու համար: Տերը ողորմած է:

Հ.Գ. Հավատավոր և ոչ հավատավոր իմ ընկերներ, հավատացեք, ՀԱՎԱՏՔԸ սարեր է շրջում: Այս մասին մի օր առավել անկեղծ կխոսեմ, թե ինչ պատահեց ինձ հետ, որին անգամ բժիշկները չեն հավատում»:

Աղբյուր՝http://infosarm.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*